Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել

09:18, երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.
Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել բանտից և մեկնել է իր հայրենի Ավստրալիա։ Այս մասին X-ում հայտնել է WikiLeaks-ը։

Wikileaks-ում պարզաբանել են, որ նախօրեին Լոնդոնի դատարանը որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել Ասանժին Բելմարշի բանտից, որտեղ նա 1901 օր է անցկացրել։

Ազատ արձակման մասին լուրերին նախորդել են հաղորդագրություններն այն մասին, որ նա պատրաստվում է գործարք կնքել ամերիկյան դատախազության հետ՝ իր մեղքի մասնակի ճանաչման վերաբերյալ։

Ջուլիան Ասանժն ազատ է արձակվել
2509 | 0
Facebook