Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մերձմոսկովյան Ֆրյազինում հրդեհի զոհերի թիվը հասել է 9-ի

19:54, երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.
Մերձմոսկովյան Ֆրյազինում հրդեհի զոհերի թիվը հասել է 9-ի

Մերձմոսկովյան Ֆրյազինում հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 9-ի, հայտնում է Mash-ը` հղում անելով տարածաշրջանի արտակարգ ծառայությունների աղբյուրին:
     Հեռուստաալիքի տվյալներով՝ երկու մարդ ընկել են վեցերորդ և յոթերորդ հարկերի պատուհաններից, ևս 7-ը խեղդվել են շմոլ գազից կամ ողջ-ողջ այրվել։ Ներկա պահին շենքի հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ և ութերորդ հարկերը շարունակում են այրվել։ Փրկարարները փորձում են տեղայնացնել հրդեհները, մասնավորապես, մարելուն մասնակցում են «Կա-32» ուղղաթիռները։

Հայտնի է, որ շենքի տարածքները հիմնականում տրվել են վարձակալությամբ:

Նախնական տվյալներով՝ մերձմոսկովյան Ֆրյազինում բռնկված հրդեհի պատճառը եղել է անվտանգության կանոնների խախտումը։ Ըստ SHOT-ի՝ հրդեհը կարող էր բռնկվել մի սենյակում, որտեղ հավաքելիս են եղել լուսարձակներ։ Ձեռնարկության աշխատակիցները, հնարավոր է, մոռացել են անջատել սարքավորումները և հեռացել են աշխատավայրից:

4365 | 0
Facebook