Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մինչև հիմա տուժող չճանաչված Եսայի Քարամյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

21:48, երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.
Մինչև հիմա տուժող չճանաչված Եսայի Քարամյանի փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը պահանջում է առանձին քրեական վարույթ նախաձեռնել՝ ոստիկանության կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ։ Փաստաբան Մանուշ Եսայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ նոր քրեական վարույթ նախաձեռնելու մասին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի հատկանիշներով։ Առ այս պահը փաստաբանը որոշում չի ստացել՝ ո՛չ հաղորդման հիման վրա քրեական վարույթ նախաձեռնելու, ո՛չ Եսայի Քարամյանին՝ արդեն քննվող գործով տուժող ճանաչելու մասին։
     Հիշեցնենք, որ հունիսի 12-ին ոստիկանության գործողությունների՝ բռնության և լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է ավելի քան 101 քաղաքացի, այդ թվում՝ լրագրողներ, սակայն իրավապահներն առ այս պահը գնահատականներ չեն տվել ոստիկանության ծառայողների գործողություններին:

1325 | 0
Facebook