Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս գիրքն ունի գերկարևոր նշանակություն»․ Ռուբեն Մելքոնյան

00:00, երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.
«Այս գիրքն ունի գերկարևոր նշանակություն»․ Ռուբեն Մելքոնյան

Լույս է տեսել «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության արխիվի տեղեկագիր մատյան. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր։

ԵՊՀ արևելագետության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը գրքի շնորհանդեսի բացման խոսքում նշել է, որ այն նվիրված է Երուսաղեմի պատրիարքարանում պահվող տարատեսակ փաստաթղթերին, որոնք նվիրված են Հայկական հարցին և Հայոց Ցեղասպանությանը։ Այս ստվարածավալ գրքի վրա աշխատել են երեք արևելագետներ, թուրքագետներ՝ Լուսինե Սահակյան, Անի Սարգսյան և Անի Ոսկանյանը։ Ցեղասպանության խնդիրը, բացի հուզական ֆոնից, ունի կարևոր իրավական կողմ, որը ներկայացված է այն արխիվային նյութերում, որոնց ուսումնասիրությանը նվիրված է այս հոտորը։ Այս գիրքն ունի գերկարևոր նշանակություն՝ նվիրված է մի խնդրի, որը դեռ չի գտել իրավական, բարոյական հանգուցալուծում»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ գրքում զետեղված ապացույցներն էական պատասխան են թուրքական ժխտողականությանը։

«Այն նաև կոչ է տարբեր երկրներին` ճանաչելու և առերեսվելու ճշմարտության հետ»,- ասել է նա։

1780 | 0
Facebook