Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պատրաստ եմ շարունակել Պուտինի հետ երկխոսությունը»․ Մակրոն

10:24, երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.
«Պատրաստ եմ շարունակել Պուտինի հետ երկխոսությունը»․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը շարունակելու ցանկության մասին։ Այս մասին նա ասել է Génération Do It Yourself-ի եթերում։

«Ես կշարունակեի երկխոսությունը Վլադիմիր Պուտինի հետ․․․Կարծում եմ՝ կարևոր է երկխոսությունը շարունակելը»,- նշել է նա։

Չնայած նրան, որ Ֆրանսիայի նախագահը վերջին ամիսներին չի շփվել Պուտինի հետ, նա չի բացառել «որևէ թեմայի շուրջ խոսելու» հնարավորությունը։ Génération Do It Yourself-ի փոխանցմամբ՝ Մակրոնը չի բացառել Պուտինի հետ ատոմակայանների հարցի քննարկումը, սակայն չի հստակեցրել՝ կոնկրետ ինչի մասին է խոսքը։

1908 | 0
Facebook