Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

71-ամյա տղամարդը դանակահարել է 61-ամյա հարևանին. վերջինը հիվանդանոցում մահացել է

22:18, երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.
71-ամյա տղամարդը դանակահարել է 61-ամյա հարևանին. վերջինը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 21-ի ժամը 16.21-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Վեդի քաղաքի Կասյան փողոցից կրծքավանդակի ձախ կեսի վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել նույն փողոցի բնակիչ 61-ամյա տղամարդ:

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները պարզել են, որ ժամը 15:55-ի սահմաններում Կասյան փողոցի շենքերից մեկի բակում անձնական հարցերի շուրջ վիճաբանել են հիվանդանոց տեղափոխվածն ու նույն փողոցի բնակիչ 71-ամյա տղամարդը, որի ընթացքում էլ 71-ամյա տղամարդը դանակահարել է 61-ամյա հարևանին:

Հետագա միջոցառումներով 71-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:

Հունիսի 22-ի գիշերը՝ ժամը 2.18-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 61-ամյա տղամարդը մահացել է:

1971 | 0
Facebook