Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Շարունակում ենք աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»․ Միլեր

09:24, երեքշաբթի, 25 հունիսի, 2024 թ.
«Շարունակում ենք աշխատել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»․ Միլեր

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգթոնը շարունակում է պահպանել Բաքվի և Երևանի միջև շփումները, փոխանցում է ադրբեջանական Report-ը։

«Մենք շարունակում ենք պահպանել շփումը Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Շարունակում ենք նաև աշխատանքները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու ուղղությամբ»,- ասել է Միլերը։

962 | 1
Facebook