Մեքսիկայի Սան Պեդրո քաղաքի քաղաքապետի թեկնածու Լորենիա Կանավատիի նախընտրական հանրահավաքի ժամանակ բեմի մասնակի փլուզման հետևանքով 6 մարդ է զոհվել, տուժել է ավելի քան 50 մարդ, հաղորդում է Abc noticias-ը՝ հղում անելով «Քաղաքացիական շարժման»՝ նախագահի թեկնածու Խորխե Ալվարես Մայնեսին։
Նրա խոսքով՝ զոհերի թվում մեկ անչափահաս կա։ Քաղաքական գործիչը հավաստիացրել է, որ զոհվածների և տուժածների ընտանիքները օգնություն կստանան իշխանություններից: