«Արցախի մի նախագահ է մնացել, որ Բաքվում չէ, նրան էլ Երևանում են ճնշում»․ Բաբայան
13:36, կիրակի, 23 հունիսի, 2024 թ.
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում տարածել է իր հարցազրույցի տեսանյութը՝ առանձնացնելով կարևոր շեշտադրումները․ «Արցախի մի նախագահ է մնացել, որ Բաքվում չէ, նրան էլ Երևանում են ճնշում։ * Փաշինյանը արցախցիներին ասում է՝ դուք Հայաստանում անցանկալի եք։ * Արցախահայերի դեմ Ադրբեջանը մի կողմից է բռնաճնշումներ իրականացնում, Հայաստանը՝ մյուս. Փաշինյանը վախենում է արցախցիներից, նրանք պահանջներ ունեն»։