ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը լուսանկարներ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտնելով, որ ծանոթացել է Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների, ինչպես նաև Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և կամրջի շինարարության ընթացքին։ Նախատեսվում է շինարարությունն ավարտել 2 ամսից։