Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սփյուռքում շարժման նկատմամբ մեծ արձագանք կա»․ Բագրատ Սրբազան

14:30, հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ.
«Սփյուռքում շարժման նկատմամբ մեծ արձագանք կա»․ Բագրատ Սրբազան

Հայրենադարձների հետ հանդիպման ժամանակ Բագրատ Սրբազանն ասաց, որ սփյուռքի բոլոր համայնքներում շարժման նկատմամբ մեծ արձագանք կա․ ««Սա ինչ-որ խմբի շարժում չէ։ Սա մեր անգույն՝ բոլոր գույներով շարժումն է։ Սա տարիներով ծրագրված շարժում չէ, այլ ծնվել է պահի անհրաժեշտությամբ։ Այդ պահը Արցախի հանձնումից հետո եկել, պատել է ՀՀ-ին՝ կտոր-կտոր մեր հայրենիքի անվտանգությունը փշրելով։ Մենք ասել ենք՝ խնդիրը սահմանափակ իմաստով Տավուշի մեջ է, բայց լուծումը հայության ձեռքերում է։

Միակողմանի զիջումներ են կատարում, այն էլ՝ թշնամի երկրի սպառնալիքի ներքո։ Մենք չենք ասում սահմանազատում չլինի։ Թող օրենքով ու կարգով լինի։ Ինչո՞ւ երկու տարի առաջ թշնամու գրաված հողերի մասին չեք խոսում, հանկարծ 90-ականների հողերի մասին եք խոսում»,-ասաց նա։

«Սփյուռքում շարժման նկատմամբ մեծ արձագանք կա»․ Բագրատ Սրբազան
957 | 0
Facebook