Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ նոր պատժամիջոցների ցուցակում է հայտնվել Արամ Գաբրիելյանովը

16:06, երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.
ԵՄ նոր պատժամիջոցների ցուցակում է հայտնվել Արամ Գաբրիելյանովը

Ռուսաստանի դեմ Եվրոմիության պատժամիջոցների նոր փաթեթում ներառվել է 68 ֆիզիկական և 46 իրավաբանական անձ։

Ցուցակում է հայտնվել նաև ռուսաստանաբնակ հայազգի հայտնի մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը. նրան մեղադրում են Ուկրաինայի դեմ ուղղված գործողություններին աջակցելու մեջ։ Սահմանափակումներ են կիրառվել նաև ռուսական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների, մասնավորապես, երգիչ Շամանի (Յարոսլավ Դրոնով), երգչուհի Պոլինա Գագարինայի, դերասան Իվան Օխլոբիստինի, դերասան և բլոգեր Վյաչեսլավ Մանուչարովի դեմ:

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել նաև միջազգային մանկական «Արտեկ» կենտրոնի, «Սովկոմֆլոտ» նավագնացային ընկերության, «Ուրալյան ավիաուղիների» դեմ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ-ն հաստատել էր ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների 14-րդ փաթեթը։

2066 | 0
Facebook