Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դերբենտում ահաբեկչության հետևանքով սինագոգը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

15:06, երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.
Դերբենտում ահաբեկչության հետևանքով սինագոգը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Դերբենտի պատմական սինագոգը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է՝ ահաբեկչական գործողության և հրդեհի հետևանքով։ Այս մասին հայտարարել է հրեական համայնքների ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորոդան։

«Դերբենտի պատմական սինագոգն ամբողջությամբ ոչնչացված է ներսից»,- РИА Новости-ն մեջբերում է նրա խոսքը։

Նա հստակեցրել է, որ շենքը կառուցվել է ավելի քան 100 տարի առաջ՝ 1914թ․։ Բորոդան նշել է, որ սինագոգը երկար տարիներ եղել է Դերբենտում բնակվող հրեաների կենտրոնը և Դաղստանի պատմական ու ճարտարապետական ժառանգության մի մաս։

2551 | 0
Facebook