Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ուկրաինական պատերազմը չէր լինի, եթե Ռուսաստանը հարգեր Բայդենին»․ Թրամփ

10:00, ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ.
«Ուկրաինական պատերազմը չէր լինի, եթե Ռուսաստանը հարգեր Բայդենին»․ Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի ներկայիս իրավիճակը չէր առաջանա, եթե Ռուսաստանը հարգեր ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին։

«Եթե մենք իսկապես նախագահ ունենայինք, ապա Ուկրաինայում նման իրավիճակ չէր ստեղծվի»,- ասել է Թրամփը՝ Բայդենի հետ հեռուստաբանավեճի ժամանակ։

«Այս պատերազմը չէր լինի, եթե ես լինեի իշխանության ղեկին»,- CNN-ը մեջբերում է Թրամփի խոսքը։ Թրամփը հավելել է, որ Աֆղանստանից ԱՄՆ զորքերի ձախողված դուրսբերումը ցույց տվեց ԱՄՆ-ի թուլությունը։

«Ուկրաինական պատերազմը չէր լինի, եթե Ռուսաստանը հարգեր Բայդենին»․ Թրամփ
1991 | 0
Facebook