Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նախագահի ընտրության հարցը՝ յուրովի «մարազմատիկ» ծերունիների «հույսին»»․ Հ․ Բադալյան

10:30, ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ.
«Նախագահի ընտրության հարցը՝ յուրովի «մարազմատիկ» ծերունիների «հույսին»»․ Հ․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ ԲԱդալյանի թելեգրամյան գրառումը․ «ԱՄՆ-ում տեղի է ունեցել նախագահի ընտրության արշավի առաջին բանավեճը՝ Թրամփ-Բայդեն:

Ինքնին այն, որ թիվ մեկ գերտերության նախագահի ընտրության հարցը մնացել է երկու՝ յուրովի «մարազմատիկ» ծերունու «հույսին», արդեն իսկ ԱՄՆ հասարակական-քաղաքական խորքային ճգնաժամի դրսևորում է:

Այդ ճգնաժամի շոշափելի «կոնսերվացվածությանը» նպաստող հանգամանքը ներկայիս համաշխարհային ճգնաժամն է: Չլինի ըստ էության համաշխարհային պատերազմը, էապես մեծանալու է ԱՄՆ՝ բառի բուն կամ թեկուզ հիբրիդային իմաստով «քաղաքացիական պատերազմի» պայթյունի ռիսկը:

Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, չունենալով ներքին ճգնաժամի արդյունավետ կառավարման եւ առավել ևս հաղթահարման գործուն ներքին միջոցներ, ամերիկյան «խորքային պետությունը» փորձում է անել դա համաշխարհային ճգնաժամի վրա կատարված խաղադրույքով»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
1063 | 0
Facebook