Խնդրում ենք սպասել...

Համացանց

Վրաստանի իրավապահների կողմից որոնվող տղամարդը հայտնաբերվեց Աշտարակում

10:36, ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ.
Վրաստանի իրավապահների կողմից որոնվող տղամարդը հայտնաբերվեց Աշտարակում

ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․ «Հունիսի 26-ին Աշտարակի Երևանյան փողոցի սկզբնամասում հայտնաբերվեց և բաժին տեղափոխվեց Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից 2012 թվականից հետախուզվող 35-ամյա տղամարդը: Նա հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածով` կանխամտածված սպանություն, կանխամտածված սպանության փորձ` ծանրացնող հանգամանքներով և անօրինական զենք-զինամթերք ձեռք բերելը, պատրաստելը, իրացնելը:
     Թբիլիսիի բնակիչը հանցագործությունը կատարելուց հետո Վրաստանում ապօրինի ձեռք էր բերել այլ անվամբ ՌԴ քաղաքացու անձնագիր: Այդ կեղծ անձնագրով էլ նա ապօրինի հատել էր Հայաստանի սահմանը և վերջին շրջանում թաքնվում էր Աշտարակ քաղաքում:
     Հետխուզվողը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր` մինչ Վրաստանի իրավապահ մարմիններին հանձնելու ընթացակարգի ավարտը»:

Վրաստանի իրավապահների կողմից որոնվող տղամարդը հայտնաբերվեց Աշտարակում
1667 | 0
Facebook