Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄՔԴ-ն հետաձգել է Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր արձակելու որոշումը

11:36, ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ.
ՄՔԴ-ն հետաձգել է Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր արձակելու որոշումը

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) մինչդատական տրիբունալը հետաձգել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման օրդեր արձակելու որոշումը, որը պահանջել էր դատարանի դատախազ Քարիմ Խանը՝ ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար, գրում է Jerusalem Post-ը։

Թերթի տվյալներով՝ հետաձգման որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան amicus curiae-ի («դատարանի ընկեր») հայտ է ներկայացրել՝ ընդդեմ այդ հարցով ՄՔԴ-ի իրավասության։ Ըստ հոդվածի՝ ՄՔԴ-ի որոշումից հետո ձերբակալման օրդերների տրամադրման ողջ գործընթացը կարող է ամիսներ տևել:

1536 | 0
Facebook