Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

09:30, ուրբաթ, 28 հունիսի, 2024 թ.
Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ Նախագահի պաշտոնին հավակնում է 4 մարդ՝ 3 պահպանողական և 1 ռեֆորմատոր։ Սոցիոլոգները պնդում են, որ հաղթողը կորոշվի միայն 2-րդ փուլում։

Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարում են՝ խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, Հանրապետության Անվտանգության խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, ներքին գործերի և արդարադատության նախարարությունների նախկին ղեկավար Մոստաֆա Փուրմոհամադին և առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը։

14-րդ ընտրությունները նշանակվել են ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահից հետո։

1329 | 0
Facebook