ՀՀԿ-ական գործիչ Էդուարդ Շարմազանովը «Նյուզ»-ի եթերում անդրադառնալով ՔՊ Քաղաքական ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է. «Ինքը լեգիտիմ իրավունք է տալիս Իլհամ Ալիևին՝ հայ ժողովրդի հետ վարվել որպես զոհի ու ցեղասպանել: Փաշինյանն այս հայտարարությամբ հերթական անգամ փաստացի ցույց է տալիս, որ ինքը պանթուրքիզմի և Ադրբեջանի դեսպանի գործառույթ է ստանձնել, կամ Ալիևի փաստաբանի: Էս մարդն Ալիևի ձեռքերից մաքրում է արյունը... Եթե ՀՀ վարչապետը տենց ա ասում, Ադրբեջանն ու Թուրքիան պիտի ասեն՝ լավ ենք արել, մորթել ենք»: