Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ

15:30, երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կաչնվել է ՌԴ ԱԳՆ՝ կապված ամերիկյան ATACMS հրթիռներով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Սևաստոպոլի վրա հարձակման հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Վաշինգթոնի կողմից հովանավորվող և զինվող Կիևի ռեժիմի արյունալի հանցագործության կապակցությամբ, որը հրթիռային հարված է հասցրել Սևաստոպոլի խաղաղ բնակչությանը։ Թրեյսիին ասվել է, որ ԱՄՆ-ի նման գործողությունները, որոնք նպատակ ունեն խրախուսելու Ուկրաինայի իշխանություններին՝ շարունակելու ռազմական գործողությունները մինչև «վերջին ուկրաինացին», անպատիժ չեն մնա։ Անշուշտ, պատասխան միջոցներ կկիրառվեն»,- ասված է հաղորդագրության մեջ։

2334 | 0
Facebook