Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հրազդան ցեմենտ»-ի 450 աշխատակիցներ 3 ամսից ավելի է՝ աշխատավարձ չեն ստացել

15:24, երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.
«Հրազդան ցեմենտ»-ի 450 աշխատակիցներ 3 ամսից ավելի է՝ աշխատավարձ չեն ստացել

Այսօր՝ հունիսի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 3 ամսից ավելի է՝ Հրազդան քաղաքում հայտնի դեռ Խորհրդային տարիներից գործող «Հրազդան ցեմենտ»-ի 450-ից ավելի աշխատակիցներ չեն կարողանում հստակ պատասխան ստանալ՝ թե ի վերջո երբ են իրենց՝ մարտ, ապրիլ, մայիս, հունիսի մասին էլ դեռևս խոսք չկա, աշխատավարձները ստանալու:
     «3, հունիսն էլ հետը հաշված՝ 4 ամիս է՝ չենք կարողանում մեր արդար քրտինքով վաստակած, կարելի է ասել, գրոշները ստանալ: 4 ամիս շարունակ այդ փոշու մեջ մեր առողջության հաշվին աշխատել ենք: Մենք շատ բան չենք ուզում, մեր աշխատանքի դիմաց ժամանակին վճարեն մեր աշխատավարձերը, որոնք սկսվում են 80 հազար դրամից՝ մինչև 100-120 հազար դրամ: 3 ամսից ավելի է՝ տնօրինությունը ռսի «զավտռա»-ն է անում՝ «էսօր կտամ, վաղը կտամ»,- ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել են աշխատակիցները:
     Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

1247 | 0
Facebook