Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաքվում ավարտվել է Արցախի նախկին պաշտոնյաների քրգործերի հետաքննությունը

14:18, երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.
Բաքվում ավարտվել է Արցախի նախկին պաշտոնյաների քրգործերի հետաքննությունը

Բաքվում ավարտվել է Արցախի նախկին պաշտոնյաների և այլ անձանց նկատմամբ հարուցված շինծու գործերի հետաքննությունը: Այս մասին, АПА-ի հաղորդմամբ, օկուպացված Ստեփանակերտում հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը:

Նրա խոսքով՝ 15 անձանց քրեական գործերի հետաքննությունն ավարտվել է, մեղադրյալները, փաստաբաններն ու տուժողները ծանոթանում են գործի նյութերին:

2311 | 0
Facebook