Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՊՆ-ում վերջին ձերբակալությունները՝ պայքար կոռուպցիայի դեմ»․ Պեսկով

16:24, հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ.
«ՊՆ-ում վերջին ձերբակալությունները՝ պայքար կոռուպցիայի դեմ»․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ ՊՆ պաշտոնյաների վերջին ձերբակալությունները կոռուպցիայի դեմ հետևողական պայքար են, հաղորդում է ТАСС-ը։

«Դա կոռուպցիայի դեմ հետևողական պայքար է, այլ ոչ թե արշավ։ Սա մեր իրավապահ մարմինների գործունեության բաղկացուցիչ մասն է»,- նշել է նա։

Միաժամանակ, Պեսկովը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք Կրեմլին նախապես հայտնի է եղել ձերբակալությունների ծրագրերի մասին: Նա նշել է, որ այդ հարցին պատասխանելու իրավասություն չունի։

Հիշեցնենք, որ այսօր հայտնի է դարձել կաշառք ստանալու գործով ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Շամարինի ձերբակալության մասին։

Ավելի վաղ կոռուպցիոն հանցագործությունների հետաքննության շրջանակներում ձերբակալվել են ՌԴ ԶՈւ 58-րդ բանակի նախկին հրամանատար Իվան Պոպովը, պաշտպանության նախարարության կադրերի գլխավոր վարչության պետ Յուրի Կուզնեցովը և Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Տիմուր Իվանովը:

2422 | 0
Facebook