Կառավարությունն այսօր հաստատեց Վարդան Ազատյանին Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր նշանակելու որոշման նախագիծը։
Ազատյանն արվեստաբան է, հայագետ, փիլիսոփայության թարգմանիչ, ավելի քան 20 տարի դասավանդում է ակադեմիայում: 2010-ին դոցենտի կոչում է ստացել, դասախոսել է նաև արտերկրի մի շարք բուհերում: 2014 թվականին հիմնադրել է Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտը: Հեղինակ է մի շարք հոդվածների, ուսումնասիրությունների, գրքերի:
«Անձամբ ծանոթ լինելով պարոն Ազատյանին՝ վստահ եմ, որ գեղարվեստի ակադեմիայի համար սա կարող է որակական աշխատանքի նոր փուլ նշանակել»,- Կառավարությունում նրան ներկայացնելիս ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան միակ հաստատությունն է, որտեղ հնարավոր է մասնագիտական մակարդակում արվեստ սովորել»,- ի պատասխան ասել է Վարդան Ազատյանը: