Ֆրանսիան միջուկային լիցք կրելու հնարավորությամբ հրթիռ է փորձարկել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըքորնյուն, հաղորդում է BBC-ն։
«ASMPA-R հրթիռն արձակվել է առանց մարտագլխիկի Rafale կործանիչից՝ ազգային տարածքում զորավարժությունների ժամանակ՝ նմանակելով միջուկային ավիաթռիչքը»,- գրել է նախարարը։
Նախարարի խոսքով՝ վարժանքը, որը վաղուց էր ծրագրվում, տեղի է ունեցել Հարավային ռազմական օկրուգում մարտավարական միջուկային զենքով վարժանքներ սկսելու մասին Ռուսաստանի հայտարարության հաջորդ օրը: