Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ՀԱՄԱՍ-ի դեմ մարտերը շուտով կավարտվեն»․ Նեթանյահու

10:18, երկուշաբթի, 24 հունիսի, 2024 թ.
«ՀԱՄԱՍ-ի դեմ մարտերը շուտով կավարտվեն»․ Նեթանյահու

Գազայի հատվածում՝ Ռաֆահ քաղաքում, պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման դեմ ակտիվ մարտերի փուլը շուտով կավարտվի։ Այս մասին իսրայելական Channel 14-ի եթերում ասել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

«Իսրայելը բաց է դիվանագիտական կարգավորման համար, սակայն՝ Իսրայելի պայմաններով։ Ցանկացած որոշում պետք է ներառի լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ֆիզիկական հեռացումը սահմանից»,- նշել է Նեթանյահուն։

Ավելի վաղ Haaretz թերթը հայտնել էր, որ Իսրայելը պատրաստվում է դադարեցնել ռազմական գործողությունները Գազայի հատվածում և կենտրոնանում է Լիբանանի հետ հնարավոր պատերազմի վրա:

Նշենք, որ երեկ գիշերը Իսրայելը հարվածել է Լիբանանի տարածքին։

1833 | 1
Facebook