Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

19-ամյա տղան սոցցանցում թմրանյութեր է գովազդել

18:36, հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ.
19-ամյա տղան սոցցանցում թմրանյութեր է գովազդել

ՀՀ ՔԿ-ն հայտնում է․ «Պարզվել է, որ 19-ամյա տղան իր կողմից շահագործվող թելեգրամյան 2 ալիքների միջոցով կապ է հաստատել թմրանյութերի առցանց վաճառքով զբաղվող թելեգրամյան խանութ-հարթակի օգտատիրոջ հետ ու առաջարկել թմրանյութի գնորդներ ձեռք բերելու նպատակով գովազդել նրա էջը, ինչը հետագայում իրականացրել է սոցցանցային իր ալիքների միջոցով։
     Այդ կերպ երիտասարդը խանութ-հարթակի համար հավաքել է մեծ թվով հաճախորդներ, խթանել թմրանյութերի վաճառքը, ինչի դիմաց իր անձնական օգտագործման համար ստացել է տարբեր տեսակի թմրանյութեր:
     Այնուհետև, նույն խանութ-հարթակի կողմից վաճառվող թմրանյութերը գովազդելու նպատակով, տելեգրամյան իր ալիքների և դրանց զրուցարանի միջոցով կազմակերպել է խաղարկություններ, ինչի դիմաց կրկին թմրանյութեր է ձեռք բերել:
     Նրան մեղադրանք է ներկայացվել, և որոշում է կայացվել՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Երիտասարդի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է»։

19-ամյա երիտասարդի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան
Աղբյուրը` ՀՀ ՔԿ
2102 | 0
Facebook