Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինը պաշտոնական այց կկատարի Բելառուս

16:00, հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ.
Պուտինը պաշտոնական այց կկատարի Բելառուս

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 24-ին բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը մայիսի 23-24-ը Բելառուսում կգտնվի երկօրյա պաշտոնական այցով, հաղորդում է Белта-ն՝ հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը։

Երկու պետությունների ղեկավարների բանակցությունները մայիսի 24-ին Անկախության պալատում կանցկացվեն նախ նեղ, ապա՝ ընդլայնված կազմով։

Կողմերը կքննարկեն Բելառուս-Ռուսաստան հարաբերությունների իրադրությունը, զարգացման հեռանկարները, ինտեգրացիոն օրակարգը և Միութենական պետության Գերագույն պետական ​​խորհրդի կողմից ընդունված որոշումների իրագործումը, քաղաքական երկխոսությունը, համատեղ առևտրատնտեսական և կոոպերացիոն նախագծերի խթանումը, անվտանգության ամրապնդումը, փոխգործակցությունը հումանիտար ոլորտում։

Ավանդաբար ուշադրության կենտրոնում կլինեն նաև միջազգային օրակարգը, տարածաշրջանում տիրող իրադրությունը և առկա մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդումը:

1285 | 0
Facebook