Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՔՊ գրասենյակը տեղափոխվում է կառավարության շենքի մոտ

14:36, հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ.
ՔՊ գրասենյակը տեղափոխվում է կառավարության շենքի մոտ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակը տեղափոխվեց ՀՀ կառավարության շենքի մոտ` Հանրապետության թիվ 47 հասցե, որոշումն այսօր ընդունվել է կառավարության նիստում։

Ըստ նախագծի՝ անշարժ գույքը վարձակալության է տրվելու 10 տարի ժամկետով, իսկ ամսական նվազագույն վարձավճարը կազմում է 10,3 մլն դրամ:

Կուսակցության գլխավոր գրասենյակն այժմ տեղակայված է Սայաթ-Նովա 40 հասցեում։

Գրասենյակը գտնվում է կառավարության շենքին մոտ՝ Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ-ի գրասենյակի հարևանութամբ: Այդ տարածքում նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը:

1689 | 0
Facebook