Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պարզվեց՝ 29 800 չի, 29 743 է». Սեյրան Օհանյան

13:06, հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ.
«Պարզվեց՝ 29 800 չի, 29 743 է». Սեյրան Օհանյան

ԱԺ ճեպազրույցների ժամին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատասխանելով հարցին, որ վարչապետը հայտարարել էր՝ ընդդիմությունը կոնկրետ թիվ չի ասում, թե որքան է ՀՀ ինքնիշխան տարածքի մակերեսը, հայտարարեց․ «Որևիցե մակերես նշելը նշանակում է սահմանափակել քեզ այն գործընթացում, որն այսօր իրականացվում է սահմանզատման և սահմանագծման աշխատանքներում։ Նախ՝ ՀՀ-ն և Արցախը 42 000 ք/կմ են եղել, Արցախն ամբողջությամբ՝ շուրջ 12 000ք/կմ այս իշխանությունն է հանձնել։ Փաշինյանն ասում էր, որ 29 800ք/կմ է և իրենք միլիմետրի չափով գիտեն ՀՀ տարածքը։ Պարզվեց՝ 29 8000 չի, 29 743 է, իրականության մեջ այսօր մնացել է 29 500։ Բայց մակերես նշելը պետք է լինի երկուստեք, նաև Ադրբեջանը պետք է հայտնի»,-ասաց նա։

1712 | 0
Facebook