Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են Վրաստանի դեմ միջոցներ ձեռնարկել»․ Բլինքեն

14:00, հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ.
«ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են Վրաստանի դեմ միջոցներ ձեռնարկել»․ Բլինքեն

ԱՄՆ-ն և ԵՄ-ն մտադիր են Վրաստանի դեմ միջոցներ ձեռնարկել՝ զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունման պատճառով: Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:

«Ակնկալում եմ, որ մենք դրա դեմ գործողություններ կձեռնարկենք»,- ասել է նա։

Բլինքենի խոսքով՝ «ԵՄ-ն ուսումնասիրում է ազդեցությունը Վրաստանի անդամակցության գործընթացի վրա»։ «Այն ակնհայտորեն հակասում է ԵՄ-ին ինտեգրվելու ուղղությամբ վրացիների ճնշող մեծամասնության ցանկությանը»,- հավելել է Բլինքենը։

2366 | 0
Facebook