Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Չընդդիմության չօրակարգի և չգոյության լավագույն օրինակ»․ Ալեն Սիմոնյան

14:54, հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ.
«Չընդդիմության չօրակարգի և չգոյության լավագույն օրինակ»․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ նիստերի մեծ մասին, ընդհանրապես չի մասնակցում ԱԺ խորհրդի նիստերին, ընդդիմությունը չի մասնակցում օրենքների քննարկման գրեթե 90% տոկոսին, ընդդիմությունը պարբերաբար չի մասնակցում կառավարության հետ հարց ու պատասխանին, ընդդիմությունը թեկնածուներ չի առաջադրում ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարների և ԱԺ նախագահի տեղակալի պաշտոններում, գրեթե չի զբաղվում այդ հանձնաժողովների գործառույթներով, բայց ընդդիմությունը գալիս է, գրանցվում է և գալիս մասնակցում է օրենքների քվեարկություններին՝ դեմ կամ ձեռնպահ:
     Գուշակեք, թե ինչո՞ւ.
     Պատասխանը պարզ է՝ ԱԺ մեկ նիստից բացակայության դեպքում աշխատավարձից պահվում է շուրջ - 24.000 դրամ

Սա, հիրավի, չընդդիմության չօրակարգի և չգոյության լավագույն օրինակ է»:

2011 | 1
Facebook