Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ադրբեջանն ապակայունացնում է Ֆրանսիայում իրադրությունը»․ Վալերի Բուայե

17:24, հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ.
«Ադրբեջանն ապակայունացնում է Ֆրանսիայում իրադրությունը»․ Վալերի Բուայե

Ադրբեջանն ապակայունացնում է Ֆրանսիայում իրադրությունը, մասնավորապես՝ անկարգություններ հրահրելով Նոր Կալեդոնիայում։ Այս մասին Ֆրանսիայի Սենատի նիստում հայտարարել է Սենատի անդամ Վալերի Բուայեն։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի դեմ գործողություններին ներգրավված են նաև Ռուսաստանը, Թուրքիան և Չինաստանը։

Բացի այդ, Բուայեն կոչ է արել սառեցնել ադրբեջանական ակտիվներն ու դրանք ուղղել Նոր Կալեդոնիայում վնասը վերականգնելուն, որը հասնում է գրեթե 1 մլրդ եվրոյի։

2012 | 0
Facebook