Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Փաշինյանը ստախոս է և սրիկա»․ Զատուլին

13:30, հինգշաբթի, 23 մայիսի, 2024 թ.
«Փաշինյանը ստախոս է և սրիկա»․ Զատուլին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ԼՂ-ում պատերազմը տանուլ տալու ողջ պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա։ Այս մասին Газета-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Այսպես նա մեկնաբանել է Փաշինյանի մեղադրանքները ՀԱՊԿ անդամ երկու երկրների հասցեին՝ 2020թ․ Բաքվին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։

«Իմ դիրքորոշումը վաղուց հայտնի է․ Փաշինյանը ստախոս և սրիկա է, որը փորձում է հայ ժողովրդի ցասումն ուղղել Ռուսաստանի դեմ՝ տանուլ տալով այն ամենն, ինչի համար իր նախորդները և ողջ հայ ժողովուրդը տարիներ շարունակ պայքարել են»,- ասել է Զատուլինը։

Նա նաև պարզաբանել է, թե ՀԱՊԿ որ երկու անդամներին է նկատի ունեցել Փաշինյանը․ «Ռուսաստանը և Բելառուսը։ Ըստ իս՝ դժվար չէ կռահել»։

11540 | 0
Facebook