Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարող ենք փաստել, որ քովիդը գնեց մեքենա Ալեն Սիմոնյանի համար»․ Մամիջանյան

14:48, ուրբաթ, 03 դեկտեմբերի, 2021 թ.
«Կարող ենք փաստել, որ քովիդը գնեց մեքենա Ալեն Սիմոնյանի համար»․ Մամիջանյան

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն մեկնաբանությանը, թե ծառայողական մեթենան գնվել է ԱԺ խնայողությունների հաշվին, ասաց․ «Այդ խնայողությունները մեծ մասամբ ձևավորվել են այն պատճառով, որ քովիդի ընթացքում գործուղումները խիստ սահմանափակ էին, նույնիսկ մինչև այսօր շատ ու շատ միջազգային հանդիպումներ իրականացվում են հիբրիդային կամ միայն առցանց եղանակով։ Այնպես որ, կարող ենք փաստել, որ քովիդը գնեց մեքենա Ալեն Սիմոնյանի համար, և չարժի դա ներկայացնել իրենց կողմից որպես հերոսական խնայողություններ»:

3060 | 0
Facebook