Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին զսպվածության կոչ է արել

22:36, երեքշաբթի, 16 նոյեմբերի, 2021 թ.
ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին զսպվածության կոչ է արել

ՄԱԿ-ը Բաքվին և Երևանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք հիմա որոշակի տեղեկություններ ենք ստանում, հետևում ենք վերջին լարվածության վերաբերյալ հաղորդագրություններին և պետք է ստուգենք դրանք: ՄԱԿ-ը կողմերին հորդորում է գործել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների համաձայն, բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով։ Մենք ցանկանում ենք խուսափել էսկալացիայից, որը մենք տեսել ենք ավելի վաղ»,– ասել է նա։

7681 | 0
Facebook