Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայազգի գործիչների նկատմամբ. «Հրապարակ»

09:42, շաբաթ, 02 հոկտեմբերի, 2021 թ.
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայազգի գործիչների նկատմամբ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայազգի գործիչների նկատմամբ՝ նրանց համարելով ահաբեկիչներ։ Ադրբեջանի գլխավոր դատախազը գրություններ է ուղարկել տարբեր երկրների հատուկ ծառայություններին, այդ թվում՝ ՌԴ:

Մեր ձեռքում է հայտնվել հետախուզվողների ցանկը, որտեղ 24 հայի անուն կա՝ տարբեր երկրների քաղաքացիներ։ Մի քանիսը հայտնի անուններ են, օրինակ՝ ջավախքցի հասարակական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը, Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչ և Ղրիմի կամավորականների միության ղեկավար Արմեն Մարդոյանը, հետախույզ Վովա Վարդանովը, հունահռոմեական ոճի ըմբիշ, ռուսաստանաբնակ Միհրան Հարությունյանը, որը մասնակցել է արցախյան երկրորդ պատերազմին, և այլք։

Եթե ադրբեջանական գրությունն ընդունեն այդ երկրներում, կարող են նշված անձանց ձերբակալել և հանձնել Ադրբեջանին՝ որպես ռազմական հանցագործների»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայազգի գործիչների նկատմամբ
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել հայազգի գործիչների նկատմամբ
6527 | 0
Facebook