Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Հայտնի է՝ որն է սրտի համար անվտանգ ալկոհոլը

02:06, երկուշաբթի, 16 օգոստոսի, 2021 թ.
Հայտնի է՝ որն է սրտի համար անվտանգ ալկոհոլը

Ադելաիդայի համալսարանի (Ավստրալիա) գիտնականները նշում են, որ գինի խմելը նվազագույն ռիսկեր է պարունակում սրտանոթային համակարգի համար՝ համեմատած այլ ալկոհոլային խմիչքների: Հետազոտության արդյունքները հրապարակված են JACC: Clinical Electrophysiology գիտական ​​ամսագրում:
     Բժիշկները պարզել են, որ մարդիկ, որոնք շաբաթական վեցից պակաս անգամ են ալկոհոլ խմում, ամենաքիչն են սրտի հիվանդություն ունենում:

«Գարեջուր և խնձորի օղի խմելը կարմիր և սպիտակ գինի խմելու համեմատ նախասրտերի ֆիբրիլյացիայի ավելի մեծ վտանգ է պարունակում»,- նշել են հետազոտության հեղինակները։
     Տղամարդկանց և կանանց համար հետազոտության արդյունքները նույնն են եղել: Սակայն գիտնականներն ավելացրել են, որ արդյունքները չեն կարող կիրառվել այն մարդկանց համար, ում մոտ արդեն ախտորոշվել է սրտանոթային հիվանդություն:

18067 | 0
Facebook