Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լուկաշենկոն երկրում արգելափակում է #YouTube-ը, #Facebook-ը, #Instagram-ը

02:06, կիրակի, 15 օգոստոսի, 2021 թ.
Լուկաշենկոն երկրում արգելափակում է #YouTube-ը, #Facebook-ը, #Instagram-ը

Բելառուսի տեղեկատվության նախարարությունը որոշում է կայացրել արգելափակել երկրի բոլոր խոշոր սոցիալական ցանցերը: Այս մասին գրում է «Роскомсвобода»-ն` հղում անելով թելեգրամ-ալիքներին, որոնք մոնիթորինգ են անում երկրում ինտերնետ-ցենզուրան:

Արգելափակման կայքերի ռեեստրը ներառում է YouTube, Facebook, Instagram, TikTok և ռուսական VKontakte և Odnoklassniki սոցկայքերը, ինչպես նաև Բելառուսում հայտնի Telegram-ը, որը մի քանի տարի առաջ ռուսական իշխանություններին չէր հաջողվել արգելափակել:
     Առայժմ բոլոր սոցիալական ցանցերը հասանելի են սովորական օգտատերերին, հեռահաղորդակցության օպերատորները չեն շտապում կատարել իշխանությունների որոշումը:
     Նշվում է, որ այս բոլոր հարթակներին բաժին է ընկնում Բելառուսում ամբողջ թրաֆիկի առնվազն կեսը:

11073 | 0
Facebook