Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի

19:24, երկուշաբթի, 02 օգոստոսի, 2021 թ.
Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի

Հակոբ Սիմիդյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել։
     Սիմիդյանը ծնվել է 1984թ. ապրիլի 20-ին Երևանում:

2004թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետը: Երկրաբան:

2005-2007թթ. եղել է «Օրրան» ՀԿ–ի աշխատակից: 2009-2012թթ.՝ «Դարասկիզբ» ՍՊԸ տնօրենի տեղակալ: 2013թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» վերադարձի հիմնադրամի տնօրեն: 2012-2017թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական: 2018թ.՝ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն: 2018-2019թթ.՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ: 2020թ. հուլիսի 9-ին նշանակվել է ՀՖՖ նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով (2016թ., ՊՆ):

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

| | |
6133 | 1
Facebook