Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Շուշիի հռչակագիրն առաջին հերթին Ադրբեջանի և Թուրքիայի գործն է»․ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան

15:18, հինգշաբթի, 01 հուլիսի, 2021 թ.
«Շուշիի հռչակագիրն առաջին հերթին Ադրբեջանի և Թուրքիայի գործն է»․ Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպան

«Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանը Բրիտանիայի բարեկամներն են։ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցն է»: Այս մասին ասել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը։

«Շուշիի հռչակագիրն առաջին հերթին Ադրբեջանի և Թուրքիայի գործն է։ Կարող եմ ասել՝ կարևոր եմ համարում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև անցյալ տարվա հակամարտությունից հետո կողմերը միմյանց միջև վստահություն ստեղծեն՝ երկխոսության և վստահության կոնկրետ միջոցների հաշվին։ Ականապատ տարածքների քարտեզների տրամադրումն ու պահվող անձանց փոխանակումը կարևոր քայլ էր, և ես հուսով եմ, որ մենք ականատես կլինենք մեծ թվով նման պայմանավորվածությունների»,- նշել է նա:

5654 | 3
Facebook