Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԽ քարտուղարը հետընտրական լարված իրավիճակ չի կանխատեսում

12:00, կիրակի, 20 հունիսի, 2021 թ.
ԱԽ քարտուղարը հետընտրական լարված իրավիճակ չի կանխատեսում

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը քիչ առաջ կատարեց իր ընտրությունը: Նա ընտրատեղամաս էր եկել ընտանիքի հետ:

Գրիգորյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ քվեարկելու է հանուն բարեկեցիկ, ժողովրդավար, կայուն և անվտանգ Հայաստանի:

ԱԽ քարտուղարը հետընտրական լարված իրավիճակ չի կանխատեսում՝ ասելով, որ այդպիսի կանխատեսումներ անողները մտածում են «Հին Հայաստանի» տրամաբանության մեջ:

«Ազատ, արդար ընտրությունները հենց երաշխիքն են, որ անցնենք կայուն շրջան: Այսինքն՝ վաղվանից է՛լ ավելի կայունություն կլինի: Նրանք, ովքեր էդպիսի բաներ են կանխատեսում, իրենց հիմնական տրամաբանությունը կառուցվում է հին Հայաստանի տարմաբանության մեջ»,- ասաց նա:

1522 | 1
Facebook