Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վերջին երեք տարում քանի՞ անգամ եք լսել այդպիսի 100%-անոց հավաստիացումներ». Ռ. Քոչարյան

12:00, երեքշաբթի, 25 մայիսի, 2021 թ.
«Վերջին երեք տարում քանի՞ անգամ եք լսել այդպիսի 100%-անոց հավաստիացումներ». Ռ. Քոչարյան

«Վերջին երեք տարում քանի՞ անգամ եք լսել այդպիսի 100- տոկոսանոց հավաստիացումներ՝ ՀՀ շահերի հետ համընկնելու մասին: Միանշանակ կասեմ, որ որևէ մեկ քայլ, որը կբխի ՀՀ շահերից, չի արվել երեք տարվա ընթացքում»,- հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

Հիշեցնենք՝ Կառավարության մայիսի 20-ի նիստում վարչապետի պաշտոնակատարն ասել էր. «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնականում, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին: Այո, եթե Ադրբեջանը էդ պայմանավորվածություններն իրագործի ու էն պայմաններում, ինչ որ խոսել ենք, ես այդ թուղթը ստորագրելու եմ: Ես դա չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ՝ աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում և այլն»:

5066 | 0
Facebook