Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուս խաղաղապահների զորախումբը պարեկային ծառայություն է իրականացնում Լաչինի միջանցքում

12:08, երեքշաբթի, 11 մայիսի, 2021 թ.
Ռուս խաղաղապահների զորախումբը պարեկային ծառայություն է իրականացնում Լաչինի միջանցքում

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարունակում են իրականացնել հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության, ավտոտրանսպորտի երթևեկության անվտանգության ապահովման, ինչպես նաև Լաչինի միջանցքով պարենի և տարբեր ապրանքների փոխադրման խնդիրները, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

«Լաչինի միջանցքը ճանապարհ է, որը կապում է Ստեփանակերտը Հայաստանի հետ։ Ռուսական խաղաղապահ զորախումբը, ըստ համաձայնագրերի, իրականացնում է դրա վերահսկողությունը։

Վերահսկողությունն իրականացվում է ոչ միայն ճանապարհի, այլ նաև 5 կմ լայնությամբ մատույցներում։ Միջանցքի պարեկությունն իրականացվում է ամեն օր, ցանկացած եղանակային պայմաններում»,- հայտնել է ռազմական ոստիկանության ստորաբաժանման սպա, փոխգնդապետ Իվան Կուզմինը։

Ռուս խաղաղապահների զորախումբը պարեկային ծառայություն է իրականացնում Լաչինի միջանցքում
6353 | 0
Facebook