Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գեորգևյան ժապավեն կրելը տուրք է ռուսական ու խորհրդային կայսերապաշտությանը»․ Լյովա Եղիազարյան

18:20, շաբաթ, 08 մայիսի, 2021 թ.
«Գեորգևյան ժապավեն կրելը տուրք է ռուսական ու խորհրդային կայսերապաշտությանը»․ Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գեորգևյան ժապավենը հիմնել է Եկատերինա Երկրորդը 1769թ․ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ՝ խրախուսելու հավատարմությունը և քաջությունը՝ ի բարօրություն
     Ռուսաստանի կայսրության։
     Այնուհետև՝1943թ․, այն օգտագործվել է Փառքի շքանշանի և
     հաղթանակի մեդալի համար՝ շեշտելով ռուսների առավելությունը մյուսների նկատմամբ։
     Ոչ ոք չի նսեմացնում մեր ավանդը ֆաշիզմի դեմ տարած
     հաղթանակում, խոնարհվում ենք զոհվածների հիշատակի
     առաջ, բայց Գեորգևյան ժապավեն կրելը տուրք է ռուսական
     ու խորհրդային կայսերապաշտությանը, ուստի այն չպետք է
     օգտագործվի Հայաստանում»:

3430 | 0
Facebook