Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանի ելույթը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

11:48, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
Փաշինյանի ելույթը՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին. «ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ խթան է հանդիսանում անդամ պետությունների տնտեսական համագործակցության զարգացման համար: Այս առումով պետք է հատուկ առանձնացնել քննարկվող փաստաթուղթը՝ «Մինչև 2025 թվականը ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները»։ Հենց արդյունաբերական ճյուղն է հանդիսանում Միության տնտեսական համակարգի շարժիչ ուժերից մեկը: Ապրանքների միասնական լիարժեք շուկայի ստեղծումը, առանց այդ ուղղությամբ համաձայնեցված քաղաքականություն մշակելու, գործնականում իրագործելի չէ։ Մենք հետաքրքրված ենք նրանով, որ բարձրացնենք ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների մրցունակությունն, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում։

Փաստաթղթի հետևողական իրագործումը թույլ կտա արդյունաբերության լիարժեք զարգացման հասնել»։

3525 | 0
Facebook