Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3-րդն է երկամարտի արդյունքներով

22:44, կիրակի, 11 ապրիլի, 2021 թ.
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3-րդն է երկամարտի արդյունքներով

Մոսկվայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկամարտի մեդալային հաշվարկում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Մեր մարզիկները Հայաստան կվերադառնան 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալներով։

Առաջին տեղում Ուկրաինան է՝ 4 ոսկե, 1-ական արծաթե և բրոնզե մեդալներ, երկրորդ տեղում Բուլղարիան է՝ 3-ական ոսկե և արծաթե, 1 բրոնզե մեդալով:

Մեր հարևանները թեպետ առաջին տասնյակում են, բայց զիջում են Հայաստանին․ Վրաստանի հավաքականը 4-րդ, Թուրքիայինը՝ 7-րդ, Ադրբեջանինը 10-րդ տեղում է։

Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 5-րդն է՝ 23 մեծ ու փոքր մեդալներով: Այստեղ առաջին երկու տեղերն անփոփոխ են՝ Ուկրաինա և Բուլղարիա, երրորդ տեղում Ռումինիան է։ Թիմային հաշվարկում հարևան Վրաստանի հավաքականը 1 հորիզոնականով առաջ է անցել՝ զբաղեցնելով 4-րդ տեղը։

3904 | 0
Facebook