Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եվս մեկ առիթ է՝ հիշելու, թե հայրենական ջրի ինչ ահռելի պաշարներ կորցրինք»․ քաղաքագետ

17:42, երկուշաբթի, 22 մարտի, 2021 թ.
«Եվս մեկ առիթ է՝ հիշելու, թե հայրենական ջրի ինչ ահռելի պաշարներ կորցրինք»․ քաղաքագետ

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 22-ը ջրի համաշխարհային օրն է։ Եվս մեկ տխրաբեր առիթ է՝ հիշելու, թե հայրենական ջրի ինչ ահռելի պաշարներ (ներառյալ՝ Սևանի ջրառ ավազանը) կորցրինք Արցախի օկուպացված տարածքներում։
     2019թ․ հունիսյան այս նկարում ես եմ՝ քաշաթաղյան Գիհուտի ջրվեժի ֆոնին։ Քիչ ներքև՝ ազատամարտիկների հիշատակին նվիրված աղբյուր էր (2012թ․), էլի մի քիչ ներքև՝ մասնավոր արհեստական լճակ և այսպես շարունակ…»։

5014 | 0
Facebook