Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

G7-ի երկրները կրկին դատապարտել են Ղրիմի միացումը Ռուսաստանին

15:30, հինգշաբթի, 18 մարտի, 2021 թ.
G7-ի երկրները կրկին դատապարտել են Ղրիմի միացումը Ռուսաստանին

Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Ռուսաստանին Ղրիմի միանալու 7-ամյակի կապակցությամբ: G7-ի երկրների ներկայացուցիչները հաստատել են, որ դատապարտում են Ռուսաստանի գործողությունները և պատրաստակամություն հայտնել շարունակել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ:
     «G7-ը հավատարիմ է մնում պատժամիջոցներ կիրառելու գործընթացին և կշարունակի աջակցել Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում։ Ղրիմն Ուկրաինա է»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։
     Նախարարների հայտարարության համաձայն՝ Ղրիմի և Սևաստոպոլի միացումը լեգիտիմացնելու Ռուսաստանի փորձերը չեն ճանաչվում և չեն ճանաչվի:
     «Մեծ յոթնյակը» դատապարտել է նաև Դոնեցկի և Լուգանսկի մարզերում իրավիճակի ապակայունացումը:
     G7-ը ելնում է նրանից, որ Ռուսաստանը հակամարտության կողմ է, այլ ոչ թե միջնորդ, նշված է հայտարարության մեջ: Խումբը Ռուսաստանին մեղադրել է Մինսկի համաձայնագրի սկզբունքները խախտելու, զինված խմբավորումներին հովանավորելու և հարյուր հազարավոր ուկրաինացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տալու մեջ:
     «Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում հետևել Մինսկի համաձայնագրերին»,- հայտարարել են G7-ի երկրների ներկայացուցիչները:

6439 | 0
Facebook