Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Չինաստանն արգելել է «Օսկարի» հեռարձակումը

19:57, չորեքշաբթի, 17 մարտի, 2021 թ.
Չինաստանն արգելել է «Օսկարի» հեռարձակումը

Չինաստանի իշխանությունները տեղական լրատվամիջոցներին խորհուրդ են տվել չցուցադրել «Օսկար» մրցանակաբաշխության ուղիղ հեռարձակումը և նվազեցնել մրցանակների մասին լուսաբանումը, հաղորդում Է Bloomberg գործակալությունը:
     Չինաստանի իշխանությունների գործողությունները կապված են այն բանի հետ, որ 2019 թվականին Հոնկոնգում տեղի ունեցած ցույցերի մասին «Մի՛ բաժանիր» ֆիլմն «Օսկար» մրցանակի է առաջադրվել՝ «լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում: Այն նկարահանել է նորվեգացի վիդեոլրագրող Անդերս Համերը։
     Bloomberg-ի տվյալներով՝ Չինաստանի իշխանությունները տեղական լրատվամիջոցներին հրահանգել է հիշատակել միայն այն պարգևները, որոնք «չեն կարող հակասական ընկալվել ՉԺՀ-ում»:
     Այս տարի «Օսկար» մրցանակի է ներկայացվել նաև «Քոչվորների երկիրը» ֆիլմը, որը նկարահանել է չինական ծագմամբ ամերիկացի ռեժիսոր Քլոյա Չժաոն: Նա Չինաստանի իշխանություններին քննադատել է 2013 թվականին իր հարցազրույցներից մեկի ժամանակ։
     Հիշեցնենք, որ «Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 25-ին Լոս Անջելեսում:

13390 | 0
Facebook